27/12/2024

Կստեղծվի հատուկ տրիբունալ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար. ԵԽԽՎ բանաձև

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։

«Ստրասբուրգում համատեղ դեբատներից հետո ընդունված երեք բանաձևերում ԵԽԽՎ-ն ծրագրել է պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, ուժեղացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի և հակազդել ուկրաինական մշակութային նույնականությունը ջնջելու նրա փորձերին»,- ասվում է կազմակերպության կայքի հաղորդագրության մեջ:

Դրանում նշում է, որ հատուկ տրիբունալի ստեղծումը «լավագույն հնարավոր տարբերակն էր իրավական հիմքի և քաղաքական լեգիտիմության տեսանկյունից»՝ Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար հանցագործությունների համար: Հատուկ տրիբունալը կստեղծվի Ուկրաինայի հետ Եվրոպայի խորհրդի համաձայնագրի բազայի վրա։ Նիդեռլանդների ներկայացուցիչներն առաջարկել են նման տրիբունալ անցկացնել Հաագայում։ ԵԽԽՎ-ն նաև կրկին կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները և դրանք փոխանցել փոխհատուցման միջազգային հիմնադրամին Ուկրաինայի համար։