ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:
Հայաստանի հատվածում այն խոսում է եկեղեցի-Կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»։
Զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության հետ»։
Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:
«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,- ասվում է Պետքարտուղարության զեկույցում:
Ըստ դրա՝ չնայած Հայ առաքելական եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում:
Այս քայլը, ըստ Պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը՝ այստեղ։
Բաց մի թողեք
Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ Օսկանյան
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան