16/09/2024

Ավտովթարներ․ «Պորշ Կայեն»-ով բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին, բախվել են «Ֆորդ»-ը և «Նիսան»-ը․ կան տուժածներ. Լուսանկարներ

Հունիսի 27-ին՝ ժամը 03։30-ի սահմաներում, Ֆուչիկի փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ա. Ազատյանը իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա՝ կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Մ. Մանասյանի՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, իսկ բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված լուսատուն պոկվել և ընկել է կայանված «Հունսայի» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորի և «Հունդայիի» սեփականատերերի ինքնությունը։

«Պորշ Կայեն»-ի և «Նիսան»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. «Պորշ Կայեն»-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Խոշոր վթար՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանն ու տրակտորին, 7 վիրավnր կա

Հունիսի 27-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Օպել» (վարորդ՝ Ռ. Գ.), BMW (վարորդ՝ Ա. Ս.) և «Նիսան» (վարորդ՝ Գ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, արգելափակված քաղաքացի չկա:

Փրկարարները հոսանքազրկել են «Օպել» և BMW մակնիշների ավտոմեքենաները և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Վթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Nissan»-ը, «Opel»-ը, վիրավnրներ կան

Հունիսի 27-ին՝ ժամը 06։57-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ֆորդ» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Նիսան» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Խոշոր վթար՝ Արագածոտնում․ բախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը, վիրավnրներ կան

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնոնւթյան, եղել է սթափ:

Դեպքի մասին տեղեկանալով՝ Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև Ապարանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ձեռնամուխ են եղել տապալված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Արտակարգ դեպք՝ Արագածոտնում. «Ford Transit»-ն Ապարանում տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել մի քանի եղևնի