Հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Նորավանքի խաչմերուկի հարևանությամբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Արփա գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ը, երբ հայտնվել է Արփա գետում, քաղաքացիները իրենց ուժերով մեքենայից դուրս են բերել 4 հոգու, որոնցից մեկը՝ երեխա, և տեղում օգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեն անվտանգ վայր։
Բաց մի թողեք
Ավագանու նիստում մթնոլորտը լարվեց․ ընդդիմադիր Զարոկյանի ելույթը դուր չեկավ՝ քաշքշեցին
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցում՝ եղանակը կտրուկ կցրտի
Արտենի-Արագածավան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Opel Vectra»-ն․ կա զոհ. Լուսանկար