22/11/2024

Նույն «Լեքսուս»-ն ու վարորդը 3-րդ անգամ են տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք. մեքենան հաշվառված է ՍՊԸ-ներից մեկում. Լուսանկար

Հունիսի 27-ին Երևանի պարեկները Իսակովի պողոտայում նկատել են «Lexus LX» մակնիշի «111 VD 11» համարանիշի ավտոմեքենա, որի առջևի և կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:

Պարեկները կագնեցրել են ավտոմեքենան, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործով «ՎՄԳ-էԼՖ» ՍՊԸ հաշվեկշռում, այն վարել է 36-ամյա Մ. Հարությունյանը:

Նշված ավտոմեքենան 3-րդ անգամ է տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք և 3 անգամ էլ ղեկին եղել է Մ. Հարությունյանը, որը տարիներ առաջ Ռուսաստանի դաշնությունում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի մասնակից է եղել:

«Կարմիր կովը իր կաշին չի փոխում» օպերացիա․ Lexus-ը 3-րդ անգամ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք