11/07/2025

Իշխանությունը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին

Իշխանությունների ներսում թեժ քննարկվում է, թե ինչպես պետք է պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝  Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցներին, մասնավորապես՝ ՔՊ վարչության անդամներին, հասկացրել է, որ ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին, ու այն կարող է շատ թեժ լինել ու անկանխատեսելի:

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ում կարծում են, որ փողոցային պայքարն ավարտված է, ընդդիմությունն այլևս փողոց դուրս չի գա, ու իրենք պետք է ամեն ջանք թափեն 2026 թվականի ընտրություններնում վերարտադրվելու համար:

Իշխանականները ամեն շաբաթ մարզեր կգնան, Փաշինյանն առանձին կշրջի, ու ամառը կօգտագործեն քարոզչամեքենան աշխատեցնելու ուղղությամբ, որպեսզի ամեն կերպ հասկանան, թե 2026-ին իրենց ինչ է սպասվում, որտեղ են թույլ, որտեղ՝ ուժեղ»: