Երեկ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպեսեւ նախապես հայտարարվել էր, մեկնեց Սյունիք` սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների: Սրբազանին նախ դիմավորել են Վայքում, ապա՝ աղ ու հացով Սյունիքի դարպասների` Զանգերի մոտ:
«Հրապարակ» թերթը գրել է․ Շարասյունը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է դեպի Մեղրի:
Մարդկանց հետ զրուցելով, շփվելով` Բագրատ սրբազանը շրջել է Մեղրիի բնակավայրերում եւ երեկոյան ուշ ժամի հասել Նռնաձոր համայնք, որտեղ կանգ են առել Ժորա անունով քաղաքացու տանը: Պարզվում է, նա երկար ժամանակ երազել է սահմանի վրա տուն ունենալ, եւ նրան այդ տունը գնել ու նվիրել է այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը:
Մեր թղթակիցը Սյունիքից հաղորդում է, որ կեսգիշերից հետո` ժամը 3-ին, մեքենաներով շարժվելու են դեպի Խուստուփ լեռ` արեւածագը սարերում դիմավորելու:
Բաց մի թողեք
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա
Էկոնոմիկայի նախարարն էլի անտեղյակ է
Նիկոլ Փաշինյանն ինչու է Գյումրի մեկնել