18/02/2026

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

EM EU

Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել ԵՄ ղեկավարության առանցքային պաշտոնների թեկնածուների շուրջ։

Ժոզեպ Բորելի փոխարեն եվրոպական դիվանագիտության ղեկավար է ընտրվել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Շառլ Միշելի փոխարեն՝ Եվրոպական խորհրդի նախագահ՝ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան։

Եվրոպական խորհուրդը նաև առաջադրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Այժմ նրան այս պաշտոնում պետք է հաստատի Եվրախորհրդարանը:

Ֆոն դեր Լայենի և Կալլասի թեկնածությունները դեռ վերջնական չեն և պահանջում են Եվրախորհրդարանի հաստատումը։ Կոստան ավտոմատ կերպով ընտրվել է իր նախկին գործընկերների կողմից։

Պաշտոնում հաստատվելու համար Ֆոն դեր Լայենը պետք է ստանա Եվրախորհրդարանի 720 անդամներից առնվազն 361-ի ձայները։