Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։
Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ձալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։
Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով»։


Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»