23/07/2024

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:

Հուլիսի 3-ին՝

9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հուլիսի 4-ին՝

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Հուլիսի 8-ին՝

9-րդ դասարան՝ «Բնագիտություն»

12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։