05/02/2025

Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է մինչև 2032 թ․, չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, դանդաղ կմահանա. Ավինյան

Ընդամենը 4 տարի է նախատեսվում Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար:

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տևող պրոցեսները, որովհետև չպետք է կես տարի տևեն դրանք:

Քաղաքապետի խոսքով՝ ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է աշխատանքն ավարտվի։

«Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։

Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև, եթե այդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,- նկատեց Ավինյանը: