ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին:
Կարգադրության մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի»:






Բաց մի թողեք
Մի ընտանիքի առեղծվածային մահվան պատմություն․ Լուսանկար
Բաքվում նորից հիշել են Զանգեզուրի միջանցքի մասին
Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ պատարագին. Փաշինյան