Դիանա և Չարլզ. սեր, անսերություն, բուլեմիա
Դիանան կրթության ծարավ չուներ. Նա երկու անգամ ձախողել էր իր ավարտական քննությունները դպրոցում և հազիվ մեկ կիսամյակ սովորել քոլեջում: Սակայն ամուսնությունից առաջ նա ապրում էր Լոնդոնի իր բնակարանում և զբաղվում էր տարբեր աշխատանքներով ՝ օգնում էր երեկույթներ կազմակերպել, աշխատում էր որպես պարի ուսուցիչ դեռահասների համար, դայակ ԱՄՆ արտագաղթողների մոտ, Young England դպրոցի ուսուցչի օգնական և օգնական մանկապարտեզում: Այդ նույն ժամանակ, արքայական ընտանիքը ակտիվորեն հարս էր փնտրում արքայազն Չարլզի համար, որպեսզի խզեր նրա կապը Կամիլա Փարքեր Բոուլզի հետ, որը ոչ միայն մեծ էր Չարլզից տարիքով, այլև ազնվական ընտանիքից չէր: Դիանայի ծնողները նույնպես քրտնաջան աշխատում էին աղջկան ամուսնացնելու ուղղությամբ, իսկ Դիանայի տատի սերտ կապը թագավորական ընտանիքի հետ միայն արագացնում էր Դիանայի և Չարլզի հանդիպումը։
Լրատվամիջոցները, որոնք անդադար հետապնդում էին թագավորական ընտանիքին, արագ իմացան ապագա զույգի ծանոթության մասին, ու սկսվեցին բոլոր տեսակի շահարկումները: Արքայազն Ֆիլիպը կոշտ նամակ է գրում իր որդուն, որով նրան ստիպում է արագ լուծել իրավիճակը և աղջկա անունը շահարկումների առարկա չդարձնել: Արդյունքում, նրանց հանդիպումից մի քանի ամիս անց, Չարլզը Դիանային առաջարկ է անում, որին նա առանց երկմտելու համաձայնում է:
Սակայն, Դիանայի պատկերացումները արքայազնի, արքայական տան ու ու հավերժ և միակ սիրո մասին, այդքան էլ չէին համապատասխանում իրականությանը։
Չարլզը սիրում էր Կամիլային։ Իսկ Դիանան, որը երբևէ չէր ճաշակել իսկական սիրո համը, տառապում էր Չարլզի անտարբերությունից։
Չարլզը, չնայած հարգում էր Դիանային, նրան համարում էր շատ զգայական և մեծահոգի, բայց այդպես էլ չսիրեց նրան այնպես, ինչպես կցանկանար Դիանան։ Իսկ նշանադրությունից հետո նա սկսեց անգամ մատնանշել աղջկա թերությունները, օրինակ`իբր ավելորդ քաշը: Ահա այդ ժամանակ էլ Դիանայի մոտ, սկսվեցին բուլիմիայի (բուլիմիա՝ սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով»: Շատակերությունը կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունումն է: «Մաքրումը» օգտագործված սննդից ձերբազատման փորձն է: Դա կարող է իրականացվել փսխման կամ լուծողական դեղամիջոցների կիրառման միջոցով) առաջին նոպաները:
«Բուլիմիան սկսվեց նշանադրությունից մեկ շաբաթ անց: Չարլզը ձեռքը դրեց գոտկատեղիս և ասաց. «Օհ, մի փոքր թմբլիկ է այստեղ, այնպես չէ՞»: Եվ ինչ-որ բան ներսումս կատարվեց։ Մյուս կողմից էլ, այդ արարածը՝ Կամիլան: Ես ամբողջովին հուսահատված էի: Առաջին անգամ, երբ դա պատահեց (բուլեմիայի նոպան) ես մտածեցի, որ շատ հուզված եմ, և դա կարծես լարվածությունս թուլացրեց: Երբ առաջին անգամ չափեցին իմ գոտկատեղը հարսանեկան զգեստի համար, այն 29 դյույմ էր (74 սմ): Իսկ ամուսնության օրը այն դարձել էր 23,5 դյույմ էր (59 սմ): Ես պարզապես հալվել եմ փետրվարից հուլիս», – Էնդրյու Մորտոն «Դիանա. Նրա իրական պատմությունը» գրքից:
Իր մասին պատմող գրքում Դիանան անկեղծանում է, որ հարսանիքից մի քանի օր առաջ մտափոխվել է և չի ցանկացել ամուսնանալ, սակայն ինչ-որ բան փոխելը արդեն շատ ուշ էր:
«Մի օր ես լսեցի, թե ինչպես է նա զուգարանից հեռախոսով խոսում և ասում.«Ինչ էլ որ պատահի, ես միշտ կսիրեմ քեզ»: Եվ հետո, ես խոսքի մեջ ասացի նրան, որ դռան մոտ ես լսել եմ նրա խոսքերը, մենք սարսափելի վիճեցինք: Ուստի ես բարձրացա վերև՝ ճաշելու արդեն իմ քույրերի հետ: Եվ ես ասացի. «Ես չեմ կարող ամուսնանալ նրա հետ: Ես չեմ կարող անել այդ քայլը. դա բացարձակապես անհնար է»: Ինչին նրանք պատասխանեցին. «Ձեր դիմանկարներն արդեն պատկերված են թեյի բոլոր անձեռոցիկների վրա, ուստի նահանջելը շատ ուշ է»։
Եվ նրանք ամուսնացան…
…սակայն Դիանայի բոլոր ջանքերը՝ Չարլզին ընտանիքում պահելու, զուր էին։ Նա սիրում ու մտածում էր միայն Կամիլային մասին։ Շուտով Լեդի Դին մեծ ճանաչում ու սեր է ձեռք բերում, ինչն ավելի է խորացնում նրանց մինչև եղած անդունը։ Չարլզը, կարծես սկսել էր խանդել Դիանային։ Որևէ միջոցառման գնալուց, նա արդեն հայտարարում էր՝ «այո, ես այօր Դիանայի հետ չեմ»։ Իսկ հասարակությունը սպասում էր հենց արքայադստերը։ Սակայն հասարկության սերը Դիանային երջանիկ դարձնել չէր կարող։
Դիանայի մահից հետո սկսվում են խոսակցությունները նրա տարբեր սերերի մասին։ Այսօր էլ ձեզ կներկայացնենք Դիանայի սերերը։
Բարի Մաննակի
Թիկնապահի կանոններից մեկն է՝ ոչ մի անձնական բան, պարզապես աշխատանք: Բայց Դիանայի դեպքում հեռավորությունը պահելը դժվար էր: Բարի Մաննակին նրա անձնական թիկնապահն էր, միևնույն ժամանակ այն ուսը, որի վրա Դիանան հաճախ լաց էր լինում բառիս բուն իմաստով: Բարրին նրա համար դարձել էր ոչ միայն թիկնապահ, այլ նաև ընկեր, ում վստահում էր իր բոլոր ապրումները: Բարրին Դիանայից 14 տարով մեծ էր, և նա նույնպես ամուսնացած էր: Այնուամենայնիվ, նա կարեկցանք և համակրանք էր զգում Դիանայի նկատմամբ։ Դիանան մի անգամ ասել է.
«Նրա ներկայությամբ ես ինձ փոքրիկ աղջիկ էի զգում: Ես անընդհատ ուզում էի, որ նա գովեր ինձ. Ես նրան ամենուր էի փնտրում։ Ես երջանիկ կլինեի հրաժարվել ամեն ինչից … Եվ պարզապես փախչել նրա հետ: Պատկերացնո՞ւմ եք։ Եվ ամբողջ ժամանակ նա պատասխանում էր, որ դա լավ գաղափար է»:
Սակայն չկա ոչ մի ապացույց, որ Դիանան ֆիզիկապես դավաճանել է Չարլզին Բարիի հետ: Ամենայն հավանականությամբ, թիկնապահը իրեն թույլ չի տվել շատ հեռու գնալ, կամ, ուղղակի չի հասցրել։ Արքայազն Չարլզի անվտանգության ղեկավարը մի անգամ գտավ Դիանային և Բարրիին այնպիսի կոմպրոմատային դիրքում, որը նա անմիջապես հայտնեց տիրոջը: Մաննակին անմիջապես տեղափոխվեց մեկ այլ հաստատություն (Լոնդոնի դիվանագիտական կորպուսի պաշտպանություն), իսկ մեկ տարի անց նա մահացավ դժբախտ պատահարից՝ իր ծննդյան 40-ամյակից մի քանի շաբաթ առաջ: Նախկին թիկնապահի մահվան հանգամանքները Դիանային հանգիստ չէին տալիս մինչև վերջ:
Ջեյմս Հյուիթ. Հարրիի հա՞յրը
Այս կապը հայտնի դարձավ հենց Հյուիթի միջոցով։ Վերջինս պոլո թոփ խաղացող էր և ձիավարության հրահանգիչ: Նրանք հանդիպել էին մինչև Դիանայի հարսանիքը: Իսկ սիրավեպը սկսվեց 1986-ի օգոստոսին, նրա թիկնապահին Դիանայից հեռացնելուց գրեթե անմիջապես հետո: Արքայադուստրը խնդրեց Հյուիթին դառնալ իր ձիավարության ուսուցիչը:
«Ամեն ինչ տեղի ունեցավ արագ և փոխադարձաբար իմ և Դիանայի միջև», – հիշում է Հյուիթը:
Այդ ժամանակ Չարլզը գրեթե չէր ապրում պալատում, ուստի Դիանան առանց ամաչելու այնտեղ հրավիրեց իր սիրեցյալին: Մինչև 1989 թվականը սիրավեպը շարունակվում էր, այնուհետև Հյուիթը զորակոչվում է Գերմանիա։ Դիանան վիրավորված էր, և ոչ մի բացատրություն չէր կարող արդարացնել նրա հեռանալը, արդյունքում զույգը բաժանվեց: Նախկին սիրահարը, տարիներ անց, որոշեց վաճառել իր և Դիանայի հարաբերությունները. Նամակների և լուսանկարների տեսքով: Ի՞նչ է տեղի ունեցել այդ ժամանակ նրանց միջև, լիովին պարզ չէ: Այնուամենայնիվ, ԶԼՄ-ները առիթը բաց չեն թողնում նշելու Հյուիթի և արքայազն Հարրիի նմանությունը։
Ջեյմս Գիլբի. մենության ընկեր
Գիլբին Դիանայի հետ ծանոթացել էր դեռ Դիանայի և Չարլզի ամուսնությունից առաջ, և ականատեսների խոսքերով, զույգը գրեթե սիրավեպ է ունեցել, երբ արքայազն Չարլզը հայտնվել է հորիզոնում: Սակայն 1989 թ.-ին նրանց կապը վերսկսվեց, ինչի մասին վկայում է հեռախոսազրույցի աուդիո ձայնագրությունը, որը մամուլում հայտնվեց 1992 թվականին: Ձայնագրությունում Դիանան դժգոհում է միայնությունից և սիրո պակասից, Գիլբին զրույցի ընթացքում ամեն կերպ աջակցում է նրան՝ համբույրներ ուղարկելով և ասելով, որ կցանկանար նրա հետ լինել: Հետաքրքիր է, որ Գիլբին անձամբ չի ընդունել Դիանայի հետ կապը, բայց նաև չի հերքել: Իսկ 1992-ին նա հարցազրույց է տվել և անկեղծորեն խոսել Դիանայի և Չարլզի դժբախտ ամուսնության մասին: Ընկերներն ասում են, որ իրենց շփումն ավարտվել է հենց Դիանայի նախաձեռնությամբ, որը դեռ հույս ուներ փրկել իր ամուսնությունը:
Օլիվեր Հոար. Չարլզի ընկերը
Օլիվեր Հոարը արքայազն Չարլզի ընկերն էր և նույնպես ամուսնացած էր: Հետևաբար, նրանց հարաբերությունները Լեդի Դիի հետ սկսվեցին 1992-ին Չարլզի և Դիանայի պաշտոնական ամուսնալուծությունից հետո և տևեցին երկու տարի: Դիանան սիրում էր Հոարին, քանի որ միշտ կարող էր զրույց վարել նրա հետ. կարդացած էր, հետաքրքիր և, որ ամենակարևորն է, գործնական անձնավորություն էր, ինչը նա երբեք չէր կարող ասել Չարլզի մասին: Պաշտոնապես նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ լեդի Դիի մահից միայն հինգ տարի անց: Այնուամենայնիվ, առաջին ազդանշանները հայտնվեցին արդեն 1994 թ.-ին, երբ Դիանան, խանդի հողի վրա, 300 հեռախոսազանգ կատարեց Հոարեին հենց Քենսինգթոնյան պալատի մասնավոր գծից: Սիրահարը չի ցանկացել բաժանվել կնոջից և որոշել է, որ հարկավոր է դադարեցնել արքայադստեր հետ հարաբերությունները: Ինքը՝ արքայազն Չարլզը զարմացավ նրանց սիրավեպից, և ասաց`
«Ի սեր Աստծո, ինչի՞ մասին կարող են խոսել նրանք»:
Դիանայի հարաբերությունները Հոարի հետ հաստատեց անվտանգության աշխատակից Քեն Ուորֆը, որը ներխուժեց ննջասենյակ, երբ հրդեհի տագնապը միացավ և գտավ Հոարեին մերկ, ծխախոտ բերանում ՝ թաքնված արմավենու հետևում:
Հասնաթ Խան. Դիանայի մեծ սերը
Ամուսնալուծությունից հետո արքայադուստր Դիանան փորձեց գտնել մի մարդու, ով ֆինանսական ապահովվածության տեսանկյունից չէր զիջի Չարլզին: Այնուամենայնիվ, Դիանան սիրահարվեց ոչ հարուստ, բայց շատ տաղանդավոր վիրաբույժ ( մահմեդական) Հասնաթ խանին:
Նրանց ծանոթությունը կարելի է ռոմանտիկ անվանել. Դիանան հանդիպել է նրան Բրոմփթոնի Թագավորական հիվանդանոց այցելության ժամանակ: Արտաքնապես տղամարդը չէր փայլում գեղեցկությամբ, սակայն նվաճեց նրան իր ուժեղ բնավորությամբ։ Խանին բեռնախցիկում թաքցրած էին բերում պալատ ՝ հարաբերությունները վաղաժամ գովազդից թաքցնելու համար։ Դիանան նրան միշտ մերկ էր դիմավորում՝ մորթյա շղարշով փաթաթված: Դիանան սիրահարված էր պակիստանցի վիրաբույժին, երազում էր հարսանիքի մասին և նույնիսկ պատրաստ էր փոխել իր հավատը, սակայն չհաջողվեց:
Խանը պատրաստ չէր տանել իր կնոջ համբավը, նա կարիերա էր ուզում սկսել և իր կողքին չէր տեսնում «երես առած» արքայադստերը: Խանին դուր չէր գալիս Դիանայի ակտիվությունը, նա իր հորն ասել է, որ Դիանան սիրում է փողոց դուրս գալ, չափազանց շատ է հայտնվում հասարակության առջև, և դա չի համապատասխանում իր կրոնական հայացքներին, ուստի ամուսնանալու մասին խոսք լինել չի կարող: Բայց Խանը շատ ծանր էր տարել Դիանայի մահը։ Ամուսնացել է մի քանի տարի անց իր հայրենիքում:
Դոդի ալ-Ֆայեդ
Միլիարդատեր Դոդի Ալ-Ֆայեդի որդու հետ Դիանան հեռուն գնացող պլաններ չի ունեցել, բայց ինքը՝ Դոդին, գլխիվայր ընկղմվել է նոր սիրավեպի մեջ: Մինչև Դիանայի հետ հանդիպումը Դոդին հայտնի էր որպես համոզված ամուրի, որը սիրավեպեր ուներ մոդելների և դերասանուհիների հետ, բայց Դիանայի հետ հանդիպումից հետո նա խոստովանեց, որ իր կյանքում բացի արքայադուստրից այլ կանայք չեն լինի: Սկզբում Դիանան պարզապես ուզում էր զվարճանալ և ստիպել Խանին խանդել, բայց նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես սիրահարվեց Ալ-Ֆայեդին. Համենայն դեպս, նրանց միջև կիրք սկսվեց, ինչը հիմք հանդիսացավ, որ Ալ-Ֆայդը ամուսնության առաջարկություն անի Դիանային։
Դիանան ընդունեց նրա առաջարկը և ժամեր անց մահացավ ավտովթարից։
Բաց մի թողեք
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա