Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էնդրյու Կարուանա Գալիցիան գրել է. «Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան, ինչպես նաև տեղեկանալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Երևանի երկխոսության հետ կապված ձեր ծրագրերի մասին և խոսել այն մասին, թե ՀՏՖ-ն նչպես կարող է նպաստել երկուսին էլ»:
Նա նաև տեղադրել է Միրզոյանի հանդիպումների մասին լուսանկարների շարք՝ որն X-ում տեղադրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բաց մի թողեք
«Բանտային օրագիր». I’m back
Այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին
Կալանավորների զբոսանքը․ վարչապետը մի դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից