Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» հաղթանակ է տանում Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում: Միավորմանն իր աջակցությունն է հայտնել ընտրողների 32,2%-ը:
Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:
Ցավոք։ Աչքիս շուտով Ֆրանսիան Հայաստանին Մենք ենք մեր սարերը ֆիլմի ոստիկանի բառերով ասելու ա․ Գնացեք՝ եզ էլ կերեք, գոմեշ էլ կերեք, իրար էլ կերեք… Նադայելո:
Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին