15/10/2024

Հերթական ողբերգական վթարը՝ «Չայնիի» ոլորաններում. «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր. Լուսանկար

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մեկին հիվանդանոց են սեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար:

Այդ պատահարների հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հերթական ողբերգական վթարը՝ «Չայնիի»  ոլորաններում. «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր