ՆԳՆ ՔՈԳՎ և Անիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Անիի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Չ.-ն:
Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 6-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:






Բաց մի թողեք
Դավիթ Ղազինյանը երեկ դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ՔԿ
Կոտայքի բնակիչը տաքսի է պատվիրել, ապա, ատրճանակի uպառնալիքnվ, առևանգել մեքենան