23/12/2024

«Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»

«Տավուշը` հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորումների փուլում է, որից հետո կրկին շարունակելու է պայքարը:

«Իրավունք» թերթը գրում է. Այս մասին հունիսի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։ Արդյոք շարժումը հաջողելու շանսեր դեռ ունի՞: Քաղաքագետ, «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանի խոսքերով.

«Բագրատ սրբազանը շատ լավ մարդ է, դրական խարիզմա ունի: Բայց այդ ամբողջ համակրանքով հանդերձ, մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն, որովհետեւ այս երկրում, որտեղ ոչ մի բան առանց այդ էլ երաշխավորված չէ, դեմոկրատական ուղի անցած մարդու թեկնածությունը փոքրիշատե երաշխիք է, որ դեմոկրատիա կունենա։

Շարքերով նման հարցեր կան, որոնք չեն լուծվել, չեն կարգավորվել, ու այդ պայմաններում դժվար է նեղանալ մարդկանցից, որ չեն միանում»: