Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։
РБК-Украина-ն՝ հղում անելով BFM TV-ին և Le Figaro-ին գրում է, Ifop-ի ներկայացրած էքզիթ-փոլերի տվյալներով՝ ընտրություններում անսպասելիորեն առաջատարն է դարձել ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», որը խորհրդարանում կարող է 180-215 մանդատ ստանալ։
Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է և խորհրդարանում կարող է ստանալ 150-175 մանդատ։
Մարին Լը Պենի «Ազգային միությանը» երրորդ տեղում է և կարող է միայն 120-150 մանդատի հույս ունենալ։
Թվարկած ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմի։
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում