Նախորդ շաբաթ, Երեւանի 67 երթուղիներում ընդհանուր առմամբ սպասարկել են 3538 արժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը 10,1 տոկոս:
Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նաև նշվեց, որ տեղի է ունեցել 25 ավրովթար, որից մեկը ՝ մարմնական վնասվածքով, վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղեւորը վայր է ընկեր, ստացել է ողի եւ թիակի կոտրվածք:
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը և կարծում է այդտեղ էական անելիք կա:
«Եվ կարծում եմ, որ շարունակաբար այս ահազանգերը այս ծավալներով չպետք է ստանանք, և վստահաբար այդտեղ դուք անելիք ունեք»,- ասաց նա՝ դիմելով համապատասխան վարչություններին.
«Պետք է խնդրեմ դուք ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չլինեն»:
Բաց մի թողեք
Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան. Լուսանկար
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի․ մանրամասներ
Երևանում ՊՆ ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և այն տապալել. Լուսանկար