ԵՄ երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, քանի որ պաշտոնական Թբիլիսիի մտադրությունները անհասկանալի են Եվրամիության ղեկավարների համար։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը ակնհայտորեն հետքայլ է ինը քայլերի համեմատ: Բացի այդ միանգամայն անհամատեղելի է հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակի հետ։ Ցավոք, ներկայումս Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցված է։ Սա իսկապես տխուր է և սրտաճմլիկ»,- ասել է դեսպանը:
Գերչինսկին հույս է հայտնել, որ «հոկտեմբերի ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունը, ով էլ ձևավորի այն, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ»։
Նրա խոսքով, ԵՄ-ն սառեցրել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացված 30 միլիոն եվրոն։
Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է:
Այս մասին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում լրագրողների hետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն երկիրը հեռացնում է ինը քայլի կատարումից, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ»,- ասել է Գերչինսկին։
Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են կայացրել նաև սառեցնել 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար:
Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու հետ։
«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք), և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել էր Զուրաբիշվիլին:
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով