Բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։
Դատավորի լիազորությունների դադարեցումը ԲԴԽ-ն պատճառաբանել է նրանով, թե դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։
Դատական համակարգից Ստեփանյանի վերաբերյալ նման որոշումը մեկնաբանում են որպես նրանից ազատվելու քայլ։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նա հարուստ գիտելիքներով, անկախ որոշումներ կայացնող դատավորի համբավ ունի․ «Շատ լավ դատավոր էր, քիչ սենց նորմալ դատավորներ ունենք։ Լավ տղա է, իրենց ասածները չէր անում, դրա համար էլ հեռացրին․․․լիազորությունները դադարեցնելու համար իրենց բերած պատճառը սուբյեկտիվ է․ դատավորների 80%-ը խիստ ծանրաբեռնված է, օգնական չունեն, դատավորի աշխատակազմում 5000-ից ավել գործ կա, պարզ է, որ ժամկետների ուշացում կլինի,չկա մի դատավոր, ժամկետի ուշացում չունենա»։
Հարցին, թե ինչո՞ւ դատավորները օգնականներ չունեն, մեր զրուցակիցն ասաց․ «Գումարը շատ քիչ է, դատավորները մշտապես բարձրացնում են իրենց օգնականներով ապահովելու հարցը, առաջարկում են աշխատավարձերը բարձրացնել, որովհետեւ 100 հազարով առավոտից մինչեւ գիշեր ոչ ոք չի աշխատի, բայց այդ հարցը չեն լուծում, դրա հետեւանքն էլ այն է, որ ժամկետների ուշացումներ են լինում․ աշխատակազմ չունեն, բա ո՞նց չի լինի ժամկետի ուշացում»։
Նույն դատարանում եթե ահմեմատելու լինենք դատավորներից ով ինչպիսի վճիռ է կայացնում, ապա Արթուր Ստեփանյանը միանշանակ դրական լույսի ներքո է, ի տարբերություն, օրինակ, Ռուբեն Բունիաթյանի, սակայն, ինչպես միշտ պատժվում է արդարը։ Իմա՝ գայլերը շարունակում են ոլոճալ նատուրա ու ընտանիք, որևէ նշույլ բարոյականության։
Նշենք, որ սոցիալական ցանցերի իրենց էջերում բազմաթիվ փաստաբաններ ԲԴԽ-ի որոշումը համարում են խայտառակություն։
Բաց մի թողեք
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»