Հուլիսի 8-ին Հնդկաստանի վարչապետ Մոդին այցելել է Մոսկվա: Վնուկովո-2 օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ առաջին փոխվարչապետ Մանտուրովը: Հնդկաստանի վարչապետի ավտոշարասյան երթուղու տարբեր հատվածներում կազմակերպվել են ջերմ ընդունելության տեսարաններ, որ հիշեցնում են խորհրդային ժամանակները:
Բայց ռուսաստանյան մամուլի հրապարակումներն սպասելիքների առումով զուսպ են, որոշ դեպքերում՝ թերահավատ: Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ կսկսի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին զուգահեռ: Հյուսիս-ատլանտյան դաշինքի հոբելյանական միջոցառմանը հրավիրվել են Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Նոր Զելանդիան: Politico-ի մեկնաբանի գնահատմամբ, «դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն «մտահոգված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությամբ:
Մոդիի մոսկովյան այցը ժամանակային առումով համընկնում է բելառուսա-չինական համատեղ զոավարժությունների մեկնարկին, ինչը սկզբունքորեն կասկածի տակ է դնում Ուկրաինայի հարցում Չինաստանի չեզոքությունը: Աշխարհում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բելառուսի Զինված ուժերը լիովին գտնվում են Ռուսաստանի վերահսկողության ներքո, եւ խոսքւ փաստացի ռուս-չինական ռազմական համագործակցության մասին է:
Ուրվագծվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական դաշինք: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն անոնսավորել է Իրանից սպասելիքները: Բաքվի մամուլը հետեւողականորեն խոսում է Անկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքին Թեհրանի միանալու ակնկալիքներից: Նման ինստիտուցիոնալացում հնարավոր է Չինաստանի հովանավորությամբ եւ Ռուսաստանի համաձայնությամբ:
Պուտին-Մոդի բանակցություններն, ամենայն հավանականությամբ, բարդ են լինելու: Կրեմլի խոսնակ Պեսկովը ողջունել է Ուկրաինայի հարցով «խաղաղության հարթակ» ձեւավորելու մասին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի գաղափարը: Բայց ո՞վ կնախաձեռնի: Հունգարիայի վարչապետ Օրբանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ասել է, որ ուկրաինական «կարգավորման բանալին գտնվում է Պեկինում,»: Ուկրաինան Չինաստանի միջնորդությունը չի ընդունում:
Ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի Մոսկվա ժամանելուն ընդառաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանի հետ: Իրանի նախագահական ընտրություններից հինգ օր է անցել, եւ Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույց հնարավոր էր ավելի վաղ կազմակերպել: Ըստ երեւույթին, Մոդիի հետ սկզբունքային քննարկման համար Պուտինը Իրանի ռեֆորմիստ նախագահի տրամադրությունը շոշափելու կարիք է զգացել: Պուտին-Մոդի բանակցությունները կարեւոր են նաեւ Հայաստանի համար:
Առնվազն այն իմաստով «որ» «թերեւս» կանխատեսլի կլինի՝ Ռուսաստանը գնում է Չինաստան- Թուրքական պետությունների կազմակերպություն ալյանսի հետ ասոցացիայի՞, շարունակում է մնալ «վճռական մենակի» կերպարու՞մ, թե որեւէ հեղինակավոր միջնորդության դեպքում կգնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների՞: Եթե Մոսկվան առաջին տարբերակն ընտրի, ապա Մերձավոր Արեւելիքց մինչեւ Հարավ-արեւելյան Ասիա հիպերռեգիոնում ռազմական բախման ռիսկերը կտրուկ կաճեն: Հնդկաստանի վարչապետը գուցե Ռուսաստանին մտքով հասկանալու համա՞ր է մեկնել Մոսկվա:
Irna-ն հայտնում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի մասին, որ կայացել է հուլիսի 8-ին։ Պակիստանի վարչապետը կարեւորել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանք համարել «փոշահավետ գործընկերության հիմք»։ Նա խոսել է երկու երկրների միջեւ տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության բնագավառում համակողմանի համագործակցության զարգացման մասին։
Պակիստանի վարչապետի եւ Իրանի ընտրված նախագահի հեռախոսազրույցը կայացել է Հնդկաստանի վարչապետի Մոսկվա այցի օրը: Financial Times-ի գնահատմամբ, Նյու-Դելին անհանգստացած է Մոսկվայի եւ Պեկինի «չափազանց սերտ մերձեցմամբ եւ ձգտում է Մոսկվային մանեւրի դաշտ տալ, որպեսզի «բոլոր ձվերը չինական զամբյուղ չդնի». Նույն օրն Իրանի ընտրված նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահի եւ Պակիստանի վարչապետի շփումները նախորդում են Ադրբեջանի նախագահի Իսմաբադ երկօրյա այցին, որի ընթացքում նախատեսված են նաեւ Պակիստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի հետ նրա բանակցությունները: Հուլիսի 4-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ու Պակիստանի վարչապետի հանդիպում:
Հուլիսի 6-ին Թուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթաժողովն ընդունել է այսպես կոչված «Ղարաբաղյան հռչակագիր», ՝ ընդգծելով նաեւ «տառածաշրջանային անվտանգության հարցերում» ԹՊԿ անդամ երկրների համագործակցության կարեւորությունը։ Մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիեւի Պակիստան այցի արդյունքում Իսլամաբադն առնվազն քաղաքական հայտարարությամբ կմիանա անվտանգության եւ ռազմական փոխադարձ օգնության մասին թուրք-ադրբեջանական՝ 2021թ. Շուշիի հռչակագրին։
Անցյալ տարի Պակիստանի եւ Իրանի միջեւ սահմանային բախումներ եղան, բայց իրավիճակն արագորեն կարգավորվեց, կողմերը մեղադրեցին սահմանամերձ շրջանում գործող ծայրահեղական խմբավորումներին: Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ Թեհրան-Իսլամաբադ լարվածությունը հաղթահարվել է Չինաստանի եռանդուն միջամտությամբ:
Եթե Financial Times-ի գնահատականը հիմնավոր է, իսկ պարբերականը հիմք է ընդունել «Քարնեգի» կենտրոնի վերլուծականը, եւ Հնդկաստանի վարչապետն իրոք Ռուսաստանի նախագահին այլընտրանք է առաջարկում, ապա Իրանի դիրքավորումն առանցքային նշանակություն է ստանում, քանի որ, ինչպես Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչն է հասկանալ տվել, «Մոդին Պուտինի» հետ քննարկելու է նաեւ տարածաշրջանային լոգիստիկայի հետ կապված հարցեր։
Ըստ երեւույթին, Բաքվում այդ հեռանկարից լրջորեն անհանգստացած են «Ատլաս» վերլուծական կենտրոնի եզրակացությամբ՝ «Նախիջեւանով Իրանի հետ երկաթուղային կապը բացի Հայաստանից ոչ ոքի չի հետաքրքրում։» Հասկացվում է, որ Ալիեւը մինչեւ վերջ ձգտելու է, որպեսզի «Հայկական խաչմերուկ» նախագիծը միջազգային աջակցություն չստանա։ Հնդկաստանի վարչապետը Մոսկվայում կշոշափի Պարսից ծոց-Սեւ ծով՝ Իրան-Հայաստան-Վրաստան լոգիստիկայի հարցը։
Իրանի ընտրված նախագահ Փեզեշքիանը պատասխանել է «Հեզբոլլայի» գլխավոր քարտուղար Նասրալլայի շնորհավորական ուղերձին եւ վստահեցրել, որ Թեհրանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի դիմադրական շարժմանը։ Ըստ երեւույթին, ասվածը պետք է հասկանալ այն իմաստով, որ Թեհրանը Մերձավոր Արեւելքում դիրքեր չի զիջելու։ Այս դիրքորոշումը գրեթե անհավանական է դարձնում Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցությանը։ Այդ դեպքում Հայաստան-Իրան հարաբերությունների բովանդակային վերբեռնման հնարավորությունը կծագի։ Եթե, իհարկե, Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն ընդունի «բոլոր ձվերը չինական զամբյուղ չդնելու»՝Հնդկաստանի վարչապետի նախաձեռնությունը:
Բաց մի թողեք
Նոր Պապը Ավգուստինյան է, և ինչը հետաքրքիր է՝ պատկանում է միաբանության «աղքատության ուխտին»
Ինչպես է Իրանը վերաբերում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմաններին
Թրամփն Էրդողանին հորդորել է «փակե՞լ» Զելենսկու վրա պարզած հովանոցը