Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել:
Խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն. բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքի են:
Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են հեշտացնում կենդանասերների առօրյան:
Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին կառուցելու հնարավորությունը:
Երևանի քաղաքապետարանի «Յենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ»-ի տնօրեն Հարություն Առաքելյանն էլ իր էջում նշել է շների համար նախատեսված զբոսայգիների երեք նոր հասցեն: Դրանք են՝
- Արաբկիր վարչական շրջան – Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգի:
- Շենգավիթ վարչական շրջան – Կոմիտասի անվան զբոսայգու վերջնամաս:
- Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան – Մինաս Ավետիսյան պուրակ:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում:
Բաց մի թողեք
Աշխատաժամանակն ու օրերը կկրճատվեն, որքան գումար է հատկացվել ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիքներին․ Նարեկ Մկրտչյան
Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Լուսանկար
Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան