Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։ Սակայն Ադրբեջանը տավուշյան 4 գյուղերը ստանալուց հետո պահանջում է, որ ինքը որոշի, թե որն է սահմանազատվող հաջորդ տարածքը:
Հայկական կողմը դիմադրում է՝ ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ձեր ուզածով, հիմա պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն հողը՝ Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներ։
Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջեւան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենը ստանա։ Նաեւ պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավներին` Տավուշի մարզի 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու: Եվ հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել կանոնակարգում: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հատվածում նոր հիմքեր մոգոնեն` Տավուշում 76 թվի քարտեզն էր, հաջորդում բոլորովին այլ հիմք կլինի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ, ըստ էության, չթաքցրեց, որ սահմանազատման գործընթացը սառեցված է։ Միայն «հույս հայտնեց», որ սահմանը կվերարտադրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա։
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան