Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։
Պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։ Տեղում իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցների կամ մասնակցի ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղությամբ։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Բաց մի թողեք
ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին չի մասնակցի, Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է
Դանակահարություն՝ Նուբարաշեն թաղամասում
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր