08/09/2024

«Միասին»․ վավերագրական ֆիլմ՝ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին․ Տեսանյութ

«Ատլանտայի» գործարար համայնքը «Միասին» անվանումով վավերագրական ֆիլմ է թողարկել Ադրբեջանում ապօրինի պահվող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին:

Ֆիլմի հեղինակ, Ատլանտայի բիզնես ակումբի հիմնադիր Միխայիլ Վորոնինը պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնվել Սկոլկովոյի բիզնես դպրոց, որի հիմնադիրը Վարդանյանն էր, իր՝ Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթության մասին։

Ֆիլմը պատմում է Վարդանյանի կյանքի և գործունեության մասին, ընդգծում՝ նրա գաղափարներն ու նախագծերը փոխակերպեցին ոչ միայն Ռուսաստանի գործարար միջավայրը, այլև հասարակությունը։

Ֆիլմի հեղինակն ընդգծել է Ռուբենի տաղանդը՝ ապագան տեսնել 20 տարի հետո։ Լրագրող, սցենարիստ, Business FM-ի առաջատար սյունակագիր, Altman talks դպրոցի հիմնադիր Կիրա Ալթմանը Վարդանյանին անվանել է մարդ-մոլորակ․ «Երբ հանդիպում ես Ռուբենին, նա սկսում է խոսել քեզ հետ, խոսում է կարծես ապագայի մասին»։

«Միասին»․ վավերագրական ֆիլմ՝ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին