Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության մեջլիսը հուլիսի 13-ին որոշել է բոյկոտել սեպետմեբրի 1-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Այդ մասին տարածված հայտարարության տեքստում կուսակցությունն իր որոշումը հիմնավորել է ավելի քան 300 քաղբանտարկյալների առկայությամբ «հավաքների ազատության բացակայությամբ», «մամուլի նկատմամբ ճնշումներով», «ընտրությունների հանրային վերահսկման արգելքով», «տեղեմասային եւ ընտրատարածքային հանձնաժողովների կազմավորման խտրականությամբ, «հանգամանքներ», որ «բացառում եմ ազատ, թափանցիկ ժողովրդավարական մրցակցությունը»:
Ժողովրդական ճակատն Ադրբեջանի առաջին՝ կոմունիստական կուսակցությանն այլընտրանքային քաղաքական շարժումն է, որ կազմավորվել է 1989թ.-ին: Առաջին խմբակը ձեւավորվել է Գիտությունների ակադեմիայի Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտների աշխատակիցներից: Շարժումը բարդ ճանապարհ է անցել, ի վերջո հաղթել է Հեյդար Ալիեւի կողմից հովանավորվող թեւը, եւ ԱԺՃ առաջնորդ է ընտրվել Աբուլֆազ Ալիեւը (Է՜լչիբեյը), որ 1992թ. ընտրվել է Ադրբեջանի նախագահ:
ԱԺՃ ներկայիս առաջնորդ Ալի Քերիմլին Էլչիբեյի կառավարությունում զբաղեցրել է պետական քարտուղարի պաշտոն: Քերիմլին սուր քննադատում է Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականությունը եւ հանդես գալիս որպես Ադրբեջանի եվրաատլանտյան ընտրության ջատագով: Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ուղեգիծը քննադատում է նաեւ «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարը, բայց վերջինս որոշել է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Մուսավաթն» արդեն իսկ պատգամավորի 30 թեկնածու է առաջադրել եւ հայտարարել, որ «առաջադրումները կշարունակվեն մինչեւ օրենքով սահմանված ժամկետի լրանալը»:
Ադրբեջանի Միլլի մեջլիսը կազմված է 125 պատգամավորից: 14 թեկնածու առաջադրել է REAL կուսակցությունը, դա վերջնական է: Եթե «Մուսավաթի» առաջադրած թեկնածուները գրանցվեն եւ ընտրապայքարին մասնակցեն, ապա կստացվի, որ REAL-հետ միասին այսպես կոչված «համակարգային ընդդիմությունը» հավակնում է պատգամավորական մանդատների գրեթե կեսին: Դա, կարծես, արդեն «գրպանային համաձայնություն» չէ, թեեւ շատ փորձագետների գտնում են, որ իշխանությունը «մեկական մանդատ կտա մյուս բոլոր կուսակցություններին, մնացածը կստանա իշխող ուժը՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը»:
Ադրբեջանի Միլլի մեջլիսը սահմանադրությամբ համաձայնություն է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի թեկնածությանը, հաստատում պետական բյուջեն եւ կառավարության տարեկան հաշվետվությունը, նշանակում Սահմանադրական եւ Գերագույն դատարանի անդամ: Նրան է վերապահված նաեւ պատերազմի եւ խաղաղության հարցի լուծումը: Տպավորություն կա, որ Իլհամ Ալիեւը «Մուսավաթի» եւ REAL-ի միջոցով Միլլի մեջլիսում մտադիր է ձեւավորել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում արմատական տրամադրված խմբակցություն:
Իրողություն է, որ «Պետական անկախության վերականգնման մասին» Ակտը, որ Ադրբեջանի գործող սահմանադրության հիմքն է, 1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունվել է ԱԺՃ ճնշման տակ, որի իմաստով էլ մեկ ամիս անց Գերագույն խորհուրդը կայացրել է ԼՂ ինքնավարությունը լուծարելու ապօրինի որոշում:
Հայ-ադրբեջանական բանակցություններում այսօր գլխավոր փորձաքարն այն է, որ Ալիեւը չի ընդունում Ադր.ԽՍՀ-ի իրավահաջորդությունը: Ըստ էության, Ադրբեջանը սահմանադրությամբ չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից:
Ամենայն հավանականությամբ, «Մուսավաթ»-REAL արմատակ դաշինքը ձեւավորվում է, որպես միջազգային դերակատարների հետ Ալիեւի երկխոսություն «անվտանգության բարձիկ»: Ալիեւն, ինչպես խոսք է, ինքն էլ պացիֆիզմով վարակված չէ, բայց այլ բան է իշխող քաղաքական ուժը, այլ՝ «համակարգային ընդդիմությունը»:
Ադրբեջանի ներքաղաքական կյանքը է մուծվում «պատերազմի կուսակցության» գործոնը: Խնդիրն այն է, թե որքանո՞վ կարավարելի կլինի նրա նախընտրական քարոզչությունը: Բայց հիմնավոր եզրակացության համար էական է լինելու ԿԸՀ որոշումը, «Մուսավաթից» պատգամավորի քանի՞ թեկնածու կգրանցվի: Եթե երկու-երեք տասնյակ մուսավաթականներ, ինչպես նաեւ REAL- 14 թեկնածուները գրանցվեն, ուրեմն Ալիեւը «հետաքրքիր» Միլլի մեջլիս է ձեւավորում:
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է