Օրերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունեց ամենաաղմկահարույց որոշումներից մեկը, որի համաձայն, դպրոցներում այսուհետ «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ այս որոշումը, շատ մեղմ ասած, խայտառակություն է, նորություն չէ, այդ մասին արտահայտվել են թե՛ մասնագետները, թե՛ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը: Նշյալ նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրվել էր հունվարի 22-ին: Արդեն մի քանի օր անց, երբ պարզ դարձավ, որ գերակշիռ մեծամասնությունը (80-85 տոկոս) դեմ է այս նախագծին, իշխանությունները սկսեցին պարզապես ֆեյքային քվեարկություն նախաձեռնել, ինչին ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ օրերին:
Չնայած դրան, ի վերջո, քննարկման ավարտին՝ փետրվարի 7-ին, դեմ քվեարկածները կազմում էին 51 տոկոս (11892 մարդ): Ավելին, առաջարկների ու մեկնաբանությունների հատվածում ոչ մի դրական կարծիք չկա, ինչը սպասելի էր, քանզի, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, «կողմ» քվեարկություն կազմակերպելն ավելի հեշտ է, քան փաստարկված կարծիքներ նախաձեռնելը:
Ինչևէ, չնայած նման արդյունքներին, կառավարությունը որոշումն ընդունեց՝ պարզապես թքած ունենալով հանրային կարծիքի վրա: Այդ դեպքում հետաքրքիր է՝ ո՞ւմ է պետք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, արդյո՞ք զուտ «գալոչկա» դնելու համար է այն ստեղծված, և արդյո՞ք նման վիճակից գոհ է Եվրամիությունը, որի հովանավորությամբ, ի դեպ, ստեղծվել է այս հարթակը:
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել