Հայաստանի տարածքային կառավարման ու էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարարը գերմանական Դոյչե Վելլեի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ, Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Չինաստանը:
Առայժմ սակայն չկան կոնկրետություններ, այդ թվում մոդելի հարցում: Մասնավորապես, խոսքը թերեւս նաեւ այն մասին է, թե արդյո՞ք Հայաստանին պետք է կառուցել մեծ ատոմակայան, թե՞ այսպես ասած մոդուլային:
Անկասկած է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը նաեւ աշխարհաքաղաքական է, եւ դրանից իհարկե «չես փախչի»: Բայց, միեւնույն ժամանակ, դա էլ Հայաստանի համար գերխնդիր է դարձնում հարցը լոկ տնտեսական-էներգետիկ դաշտ տեղափոխելը, իսկ քաղաքական համատեքստի առումով էլ այն բացառապես Հայաստանի շահին համապատասխանեցնելը:
Իսկ դա թերեւս ենթադրում է մի աներկբա հանգամանք՝ Հայաստանին պետք է մեծ հզորությամբ ատոմակայան: Եվ ոչ լոկ այն պատճառով, որ մոդուլային ատոմակայանների պրակտիկ կիրառումը դեռեւս պարունակում է շատ հարցականներ անգամ այն երկրների համար, որոնք տնօրինում են այդպիսի տեխնոլոգիաներ:
Մոդուլային ատոմակայանները թանկ են, եւ դեռեւս բավարար չափով այսպես ասած պրակտիկա չանցած: Սակայն, այդ ամենից զատ, մոդուլայինները, այսինքն այսպես ասած տեղային, փոքր ատոմակայանները փաստորեն զուրկ են քաղաքական նշանակությունից, մի շարք հանգամանքների բերումով, որոնց մասին թերեւս չարժե շատ ծավալվել:
Հետեւաբար, Հայաստանին միջուկային նոր ռեակտորի կառուցման առաջարկկ անող երկրների հետ Երեւանը թերեւս պետք է բանակցի առնվազն մեկ «կարմիր գծով»՝ պետք է կառուցել մեծ հզորությամբ ատոմակայան, դրա թե էներգետիկ անվտանգության, թե քաղաքական անվտանգության այսպես ասած շոշափելի կատեգորիայի ապահովման համար:
Ի դեպ, Հայաստանին հենց դրանից զրկելու համար են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան դնում Հայաստանի ատոմակայանը փակելու հարց: Պետք է բանակցել այդ «կարմիր գծով», մյուս բոլոր ասպեկտներում անշուշտ առաջնային տեղ տալով էներգետիկ եւ տնտեսական բաղադրիչներին, դրանցով փորձելով ստանալ լավագույն առաջարկը, եւ այդ կերպ նաեւ հնարավորինս աշխարհաքաղաքական «լիցքաթափման» ենթարկել որեւէ առաջարկի հավանություն կամ այլ առաջարկների մերժում:
Բաց մի թողեք
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․