Հուլիսի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել։
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանություն Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, որը Արցախյան 44-օրյա պատերզմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։
Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանները բացատրական աշխատանքներ են իրականացրել այդ քաղաքացու հետ, որը կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված զենք-զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում՝ ուռենիների հատվածում։
Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել կասկածելի պարկ։
Ժամանել է քննչական խումբը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները, բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերել են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62×39մմ տրամաչափի փամփուշտ՝ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ եղել են 40 հատ 7,62×39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրաջնների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը, և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու։
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Սպիտակում, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետը ջրի հետ կապված պարզաբանման ժամանակ ոտքով հարվածել է. Լուսանկար
ՀՊՄՀ ռեկտորը ԲՈՒՀ-ի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով 50 միլիոն դրամի ավանդ է ներդրել բանկում
Վիճաբանություն Բյուրեղավանում. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ համայնքապետի տեղակալը և ավագանու անդամ․ Լուսանկար