08/09/2024

Հակաֆրանսիական, հակահոլանդական միջոցառումը եվրոպական հանրությանն ազատում է Ադրբեջանի պարտավորությունից

Հուլիսի 17-ին Բաքվում գումարվում է Կորսիկայի Մելանեզիայի Պոլինեզիայի Կարիբյան եւ Անթիլյան կղզիների անկախության համար պայքարող տասնհինգ կուսակցությունների եւ քաղաքական շարժումների առաջնորդների հիմնադիր համագումար:

Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը եւ հավելում, որ միջոցառմանը ներկայացուցիչներ ունեն նաեւ Բոնայրեն եւ Սեն-Մարտեն կղզիները, որ «հանդիսանում են Հոլանդիայի գաղութ»: Համագումարը կշարանակի աշխատել նաեւ հուլիսի 18-ին:

Ֆորմալ կազմակերպիչ է նշվում Գվադելուպայի ազատագրության ազգային խորհուրդը, որ Բաքվում նախաձեռնող խում է կազմավորել, բայց պարզ է, որ թե նախաձեռնողը, թե հովանավորողն Իլհամ Ալիեւն է:

Տեղեկատվությունը տարածվել է երբ հայտնի էր « որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը: Ֆրանսիան բարդ շրջան է ապրում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքով ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստացել « փորձագետները տարբեր ենթադրություններ են անում: Հավանակն է որ Մակրոնը կօգտագործի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը եւ կկազմավորի այսպես կոչված տեխնիկական կառավարություն:

Կազմակերպելով Ֆրանսիայից անջատվել ձգտող ուժերի հիմնադիր համագումար՝ Իլհամ Ալիեիը մարտահրավեր է նետում ոչ թե նախագահ Մակրոնին, այլ՝ Ֆրանսիային, նրա միջազգային հեղինակությանը: Ֆրանսիան ժողովրդավարական երկիր է, որ անդրծովյալ տարածքների եւ Կորսիկայի խնդիր ըստ էության չունի: Իլհամ Ալիեւը փաստացի Ֆրանսիայի եւ Հոլանդիայի դեմ նախաձեռնում է ագրեսից անջատողական շարժումներ եւ դիրքավորվում մի ճամբարում, որ արեւմտյան, եվրաատլանտյան քաղաքակրթությունն անվանում է «նորգաղութատիրական»:

Ընդ որում, օգտագործում է Ֆրանսիայի ներքաղաքական բարդ իրավիճակը: Պաշտոնական Փարիզն, իհարկե, համարժեք դիվանագիտական պատասխան կտա: Խնդիրն այն է, որ «գաղութացված ժողովուրդների իրավունքների» հարցով խոսում է մի երկիր, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական պատերազմ է սանձազերծել եւ իրականացրել է թեթնիկ զտումներ, որտեղ ազգային փոքրամասնությունները զրկված են հանրային միջավայրում նույնիսկ մայրենի լեզվով հաղորդակցվելու իրավունքից:

Ալիեւը հակադրվում է իջազգային հանրությանը եւ եվրաատլանտյան քաղաքակրթությանը: Մարգինալ եւ ծայրահեղական մի քանի խմբավորումների հաամժողով Բաքվում կազմակերպվում է նույն օրը, երբ Մեծ Բրիտանիան հյուրընկալում է Եվրոպայի ժողովրդավարական ֆորումը: Դա պատահական զուգադիպություն չէ: Ապագա աշխարհակարգն ուրվագծվում է ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի սուր մրցակցությամբ: Ադրբեջանը ոչ միայն հարում է ավտորիտարիզմի ճամբարին, այլեւ ձգտում է առանձնահատուկ դերակատարության:

Ֆորմալ առումով հանդես գալով որպես պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպան՝ Ադրբեջանը փաստացի հովանավորում է ծայրահեղ անջատողական շարժումներ, որ իրենց հայրենիքում հանրային ոչ մի աջակցություն չունեն. Ֆրանսիան մի քանի տարի առաջ Նոր Կալեդոնիայում հանրաքվե է անցկացրել, որի արդյունքներով բնակչության 90 տոկոսից ավելին արտահայտվել է միասնական պետության կազմում մնալու օգտին:

Ադրբեջանը պատերազմով եւ պետական ահաբեկչությամբ բռնաճնշել է Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության իքնորոշման իրավունքը, պետական խտրական քաղաքականություն է վարում լեզգիների, թալիշների, թաթերի, ռուս եւ լեռնական հրեա փոքրամասնությունների նկատմամբ:

Հուլիսի 17-18-ի հակաֆրանսիական, հակահոլանդական միջոցառումը եվրոպական հանրությանն ազատում է Ադրբեջանի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերով եւ սկզբունքներով առաջնորդվելու պարտավորությունից:

Կգնա՞ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի անկախությունը գործադիր իշխանության մակարդակով ճանաչելու քայլին: Այդ հարցում եվրոպական ողջ հանրությունը պետք է Ելիսեյան պալատին սատար կանգնի:

Տեսանելի ապագայում Իլհամ Ալիեւը ճանաչելու է Կիպրոսի հյուսիսի թուրքական ռեժիմը: Ստեփանակերտի համար Եվրոպայում գործելու հնարավորություն է բացվում: