22/12/2024

Ավիավթարից զnhված զինվորականները Երևանի բնակիչներ էին․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:

Արմեն Իսախանյանը, չնայած գրանցված էր Արագածոտնի մարզում, փաստացի, ապրում էր Երևանում:

Ըստ աղբյուրների՝ բնակվում էր Նոր Նորքում։ Արմեն Իսախանյանը 26 տարեկան էր։ Ծնվել է 1998 թվականին։

Ըստ աղբյուրների՝ կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը ևս Երևանից է և բնակվում էր Չարբախում։ 20–ամյա Խաչատրյանը սովորում էր ՀՀ ՊՆ Ա․Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ավիացիայի բաժնում, չորրորդ կուրսի կուրսանտ էր։ Ծնվել է 2004 թվականին։

Հիշեցնենք, հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել։

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եղվարդի մոտակայքում կnրծանված ինքնաթիռից դուրս են բերել զnhված օդաչուներին (տեսանյութ)