Երեկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 3-ամյա երեխան ընկել էր երրորդ հարկի պատուհանից և հայտնվել երկրորդ հարկի պատշգամբում։ Գրել էինք նաև, որ երեխայի հետևից մայրն էլ է նետվել, որ փրկի նրան։
Զավակին փրկելու նետված մոր վիճակը լավ է, իսկ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան Սևան ԲԿ-ում ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր օգնություններն ու տեղափոխել Երևանի ԲԿ-ներից մեկը։
«Երեխան Սևանի ԲԿ է ընդունվել գանգուղեղային տրավմայով, նրա վիճակը եղել է ծանր։ Սևանում ձեռք են առնվել ռեանիմացիոն բոլոր միջոցառումները։ Երեխան ստացել է անհրաժեշտ դեղորայք, ինչպես նաև անցել է ապարատային շնչառության։ Դրա արդյունքում երեխայի վիճակը պահվել է ստաբիլ ծայրահեղ ծանր։ Ապա երեխան տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը՝ հետագա բուժում ստանալու»,- պատմեց սևանցիներից մեկը։
Երևանում անցած հետազոտությունների արդյունքով էլ պարզվել է, որ երեխայի մոտ գանգուղեղային տրավմա է արձանագրվել, այսինքն՝ քունքոսկրի կոտրվածք՝ գծային, մինչև բուրգ հասնող, գլխուղեղի այտուց և ձախ թոքի ատելեկտազ։
«Տվյալ պահին երեխայի վիճակը կրկին ծայրահեղ ծանր է։ Բուժումը շարունակվում է»,- ներկայացրեց նա։
Նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նաև մայրը (1993թ. ծնված):
Բաց մի թողեք
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու