23/12/2024

Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ․ Միլլեր

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու համար»,-հայտարարել է Միլլերը: