26/12/2024

Խնդիրը «ռազմական ռեսուրսները չեն», «այլ՝ անդամ պետությունների քաղաքական» «քաղաքակրթական տարաձայնությունները»

Ղազախստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են «ռազմական հետախուզության եւ պաշտպանության» բնագավառում համագործակցության պայմանագիր ստորագրել: Այդ մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի՝ այն ենթադրում է, որ կողմերը «ռազմական հետախուզության» տվյալներ կփոխանակեն՝ կապված ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների հետ:

Համաձայանագիրը նախատեսում է նաեւ «պաշտպանության» նախարարությունների գծով համագործակցություն: Այս առումով կողմերը պարտավորվում են մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ անցկացնել՝ յուրաքանչյուրն իր ֆինասական միջոցների հաշվին: Ղազախստանը վերջերս է «Միասնություն 2024» զորավարժություններ անցկացրել: Ադրբեջանի հետ դրանց մասնակցել են Ուզբեկստանը, Կիրգիզիան եւ Տաջիկստանը:

Ռազմական հետախուզության տեղեկությունների փոխանակման եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների մասին Բաքվի եւ Աստանայի միջեւ ստորագրման նախապատրաստվող փաստաթղթի մասին տեղեկությունը հաջորդել է Մոսկվայում փոխարտգործնախարարներ Գրուշկոյի եւ Շարիֆիմովի միջեւ անցկացված քննարկումներին:

Այդ մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է որ կողմերի քննարկել են «Հարավային Կովկասի եւ սահմանակից տարածաշրջանների իրավիճակը» Կենտրոնական Ասիան նույնպես Հարավային Կովկասին սահմանակից տարածաշրջան է որի երկրներից երեքը՝ Ղազախստանը Ուզբեկստանը եւ Կիրգիզիան Ադրբեջանի հետ կապված են «Թուրքական պետությունների կազմակերպության անդամակցությամբ»:

Չափազանց կարեւոր է, որ Մոսկվայում «ռուս-ադրբեջանական խորհրդատվությունների» հաջորդ օրը «հեռախոսազրույց» է կայացել «Ադրբեջանի» եւ «Ուզբեկստանի» նախագահների միջեւ, «որի» մասին հավելյալ ոչ մի տեղեկություն հայտնի չէ: «Ուզբեկստանը» եւ «Ադրբեջանը» «ռազմավարական համագործակցության պայմանագիր» են ստորագրել:

«Համանման պայմանավորվածություն» ունեն նաեւ «Ղազախստանը» եւ «Ուզբեկստանը», իսկ «թվարկած բոլոր երկրները» եւ «Կիրգիզիան ռազմավարական հարաբերություններ» ունեն «նաեւ Թուրքիայի» հետ:

Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որը նաեւ այդ դաշինքին կազմում է ռազմական հետախուզության տեղեկությունները: Այդ բնագավառումը ղազախա-ադրբեջանական համաձայնագիրը փաստացի նշանակում է Ադրբեջանի մուտք ՀԱՊԿ-ի ռազմական հետախուզության ոլորտը։

Մոսկվայի Ռազմական եւ քաղաքական հակամարտությունների կենտրոնի տնօրեն Կլինցեւչն ասել է, որ «մոտ ժամանակներս Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ որոշում կընդունի»: Ռազմական հետախուզության փոխանակման եւ մարտական պատրաստության փոխադարձ օգնության մասին Բաքու-Աստանա պայմանագրի անոնսը, կարծես, ներգվում է այդ կանխատեսմանը կամ, թերեւս, ունեցած տեղեկատվության հրապարակայնացմանը։

Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցելու շահագրգռվածություն չունի: Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քննարկում են «թուրանական բանակի» ֆորմալացման հնարավորությունը: ՀԱՊԿ-ին ի՞նչ է սպասվում: Աշխարհաքաղաքական մարտահրավերների դեմ այդ կառույցի արդյունավետությունը բավարար չէ:

Խնդիրն «ըստ այդմ» «ռազմական ռեսուրսները չեն» «այլ՝ անդամ պետությունների քաղաքական» «քաղաքակրթական տարաձայնությունները: իրավիճակի հաղթահարման հնարավորություն կլինի ռուսաստան-թուրքական աշխարհ ռազմա-քաղաքական դաշինքը: Այս դեպքում ՀԱՊԿ-ը «գուցե» վերաֆորմատավորվի որպես «եվրասիական ՆԱՏՕ»:

Բայց դա տեղի կունենա «եթե Թուրքիան լքի Հյուսիս-ատլանտյան դաշինքը»: Էրդողանն «առայժմ» «պաուզա է պահում: Հունգարիա-ԵՄ հակասությունների մասին նա ասել է «որ պետք է զինվել համբերությամբ եւ միասնաբար գործել» «երբ ժամանակը կգա»։ Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական գյուտ կլինի եթե Հունգարիան եւ Թուրքիան եվրասիական ռազմա-քաղաքական լայնաֆորմատ ինտեգրացիայի մաս կազմեն: