«Կրթական բում խոստացող նախարարությունը չի ընկալում պահի լրջությունը եւ արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում, որը կլինի քաղաք՝ առանց ուսանողների:
«Ժողովուրդ» օրաթերթը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներից պարզեց, որ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել են 14 հազար 332 դիմորդներ։ Մինչդեռ, ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճար է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։
Այսինքն՝ մեծ թվով թափուր տեղեր են մնացել համալսարաններում՝ ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով։ Եթե կոպիտ հաշվարկ իրականացնենք, ապա կտեսնենք, որ թափուր է մնացել հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը։ Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։
2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։ Կարճ ասած՝ կրթությունը դանդաղ, բայց անկում է ապրում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները