08/09/2024

Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում

«Քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է նորաստեղծ «ԱռԱջ» կուսակցության այսօր նշանակված հիմնադիր համագումարը։

«Հրապարակ» թերթը գրում է. Նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե երբ այն կանցկացնեն։ Հարությունյանը կուսակցության նախաձեռնող խմբի մեջ էր։

Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Լեւոն Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրանք թեպետ վստահեցնում են, որ նորաստեղծ ուժը կապ չունի երկրորդ նախագահի հետ, սակայն նախաձեռնողների համակրանքները հայտնի են։

Նկատենք, որ նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է, վերջին ամիսներին կուսակցաշինական բում է, նորահայտ ուժեր են մեկը մյուսի ետեւից ասպարեզ նետվում»: