Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որեւէ մարզ այցելելը «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում վարչապետը գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու: Վարչապետի օրակարգում է նաեւ այցելությունն Արմավիրի մարզ. թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռեւս չի հաղորդվում»:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի