08/09/2024

Պուտինը նոր քաղաքական դիակ է գտել՝ փրկիչի դեր խաղալու ու կերպարը պահպանելու համար

Իրավիճակը ռեգիոնում ցավոք սրտի ունի վատթարացման միտում եւ դա վերաբերում է նաեւ Սիրիային, Մոսկվայում այդ երկրի նախագահ Բաշար Ասադին ընդունելով ասել է ՌԴ նախագահ Վլադիմմիր Պուտինը:

ՌԴ նախագահը այսպես ասած «ահաբեկե՞լ» է Ասադին, նրանից ակնկալելով ինչ որ համաձայնություն, թե՞ Ռուսաստանն իրապես գնահատում է Սիրիայի հարցում նոր մարտահրավերներ եւ ունի առաջարկներ, որոնք ընդունելը սակայն բարդ է համարում Ասադը: Հնարավոր է, որ դրանք վերաբերում են Թոււրքիայի հետ հարաբերությանը:

Օրեր առաջ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Էրդողա-Ասադ հնարավոր հանդիպումը աշնանը կարող է տեղի ունենալ Մոսկվայում: Դրա պաշտոնական հերքում կամ հաստատում չի եղել, բայց ահա օրեր անց Մոսկվա է մեկնել Սիրիայի նախագահն ու հանդիպել Պուտինի հետ:

Կասկած չկա, որ այդ հանդիպմանը քննարկվել է այսպես ասած թուրք-սիրիական կարգավորման հարցը, որն օրակարգում է արդեն ամիսներ, եղել են քառակողմ շփումներ՝ Մոսկվա-Անկարա-Դամասկոս-Թեհրան ձեւաչափով, սակայն բանը չի հասել նախագահների հանդիպման: Էրդողանը հայտնել է իր պատրաստակամությունը, ինչպես եւ Ասադը:

Պարզապես, Սիրիան խոսում է այն մասին, որ հարաբերության կարգավորումը պետք է լինի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության հանդեպ հարգանքի հիման վրա, ինչը թերեւս նշանակում է, որ պետք է Թուրքիան կամ դուրս գա Սիրիայի օկուպացված տարածքներից, կամ պետք է ներկայացնի դա անելու հստակ ժամանակացույց եւ մեխանիզմ:

Էրդողանն անկասկած դա չի անի, առնվազն չի շտապի անել դա: Մոսկվան ըստ ամենայնի փորձում է Դամասկոսի եւ Անկարայի միջեւ գտնել որեւէ ընդհանուր եզր, մի կողմից գուցե այդ կկարգավորումը դնելով որպես ռուս-թուրքական սառնությունը հաղթահարելու պայման Էրդողանի առաջ, մյուս կողմից Ասադին համոզելով չդրսեւորել երկաթյա համառություն:

Մոսկվան ունի ըստ ամենայնի մտավախություն, որ հակառակ պարագայում իրավիճակը կարող է գնալ սրացման եւ դա կարող է Ռուսաստանի համար առաջացնել Սիրիայի հանդեպ նաեւ ռազմական մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտություն, այն դեպքում, երբ իրեն սահմանակից գոտիներում Մոսկվայի համար առանց այդ էլ խնդիրները լիքն են:

Իրանն ըստ ամենայնի զբաղված կլինի Լիբանանով, այն հնարավոր էսկալացիայի ֆոնին, որ կարող է լինել Հեզբոլլահի եւ Իսրայելի միջեւ: Կապիտոլիումում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի բավականին ագրեսիվ ելույթն ու բուռն օվացիան հուշեցին, որ նա կփորձի խաղալ ԱՄՆ նախագահի ընտրության բարդ իրավիճակի վրա եւ դրա շնորհիվ՝ հաշվի առնելով նաեւ հրեական լոբբիի հնարավորությունները, Նահանգների առավելագույն լոյալություն կորզել Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմ հրահրելու իր նպատակի հարցում, որը Նաթանյահուի համար դարձել է թերեւս քաղաքական ճահճից դուրս գալու միակ հնարավորություն:

Ի դեպ, հատկանշական է, որ Նահանգները ոգեւորված չէ Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերության կարգավորման, Էրդողան-Ասադ հանդիպման գաղափարից: Ինչպես կփոխվի իրավիճակը նախագահի ընտրությունից հետո, որ ուղղությամբ, այսօր առավել քան դժվար է կանխատեսել, հատկապես այն փոփոխությունների համատեքստում, որ տեղի ունեցան ԱՄՆ նախագահական ընտրարշավում:

Սակայն, մինչեւ նոյեմբեր իրավիճակը բավականին տուրբուլենտային է, հաշվի առնելով երկու կողմի համար էլ խաղադրույքների մեծությունը եւ ըստ էության վճռորոշությունը, եւ իհարկե Նաթանյահուն անելու է առավելագույնը՝ դրանից օգտվելու համար:

Ինչ խոսք, որեւէ կերպ բացառելի չէ եւ այն, որ նոյեմբերին Նահանգներում այս կամ այն հանգուցալուծումից հետո Էրդողան-Ասադ օրակարգը կորցնի հետաքրքրությունը նաեւ Մոսկվայի համար:

Իրաքի կառավարության աղբյուրի փոխանցմամբ«Բաղդադը մոտ է կոալիցիոն զորքերը երկրի տարածքից դուրս բերելու համաձայնությանը» Մոսկվա է այցելել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Թուրքական մամուլին հայտնի է դարձել, որ ԵՄ անդամ «ութ երկիր» դիմել է Եվրահանձնաժողովին, որպեսզի նրա նկատմամբ վերաբերմունք վերանայվի: «Ասադը մում է թամբին, սիրիական ընդդիմությունը կազմալուծված է եւ այս իրողության հանդեպ աչք փակել չի կարելի,» ասված է «ութնյակի» ուղերձում:

Վերջին երկու-երեք ամիսներին միջազգային մամուլը խոսում է Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների մոտալուտ հանդիպման մասին: Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը բացահայտել է, որ նման քննարկումներ ինքն է անցկացրել՝ լինելով Ազգային հետախուզական ծառայության տնօրեն: Էրդողան-Ասադ հանդիպման վայր ենթադրվում է Մոսկվան, բայց Ֆիդանն ասել է, որ առաջարկություն ստացել են նաեւ Իրաքից եւ Քաթարից, իսկ «Սաուդյան Արաբիայից որոշակի ազդակներ կան»։

«Տպավորություն է» «որ Բաշար ալ-Ասադը Մոսկվա է մեկնել» որպեսզի քննարկի Էրդողանի հետ իր հանդիպման հետ կապված հարցեր: Թուրքիան նրան առաջարկում է Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորման դեմ համատեղ պայքար: Էրդոանը հայտարարել է որ «պետք է ապահովել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»: Բայց ոչ մի երաշխիք չկա «որ «քրդական ինքնավարությունը» ջախջախելուց հետո Թուրքիայի Սիրիայի հյուսիսից զորքերը կհեռացնի կամ դրա դիմաց չի պահանջի ստեղծել թուրքոմանական ինքնավարություն:

Բաշար ալ-Ասադը Մերձավոր Արեւելքում քաղաքական ,,ուրվական,, է: Սիրիայում ներկայիս փխրուն ստատուս-քվոն Ռուսաստանի եւ Իրանի աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ զսպվածության արդյունք է, ինչից հետում է, որ նա Թուրքիայի հետ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական գործարքի չի կարող գնալ, եթե Մոսկվան եւ Թեհրանը չտան իրենց համաձայնությունը:

Ըստ երեւույթի, պատահական չէ, որ Էրդողանը հենց Բաշար ալ-Ասադի Մոսկվայում գտնվելու օրը Անվտանգության խորհրդի նիստի հրավիրումն է, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովը՝ հայտարարում, որ ՌԴ նախագահի Թուրքիա այցն «ինտենսիվ նախապատրաստվում է,»: Ասադի մոսկովյան այցը, Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստին նախորդել են ռուս-ադրբեջանական խորհրդատվություններ: Թուրքիայի ԱԽ նիստի օրակարգում նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցն է:

Հուլիսի 24-ին Մարիա Զախարովան կրկին «ամենակոմֆորտ պայմաններ» է առաջարկել, որպեսզի Մոսկվայում կողմերին հարմար ձեւաչափով հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպվեն: Միջազգային քաղաքականության «քարտեզով» Մերձավոր Արեւելքը եւ Հարավային Կովկասը միասնական են: Կհաջողվի Բաշար ալ-Ասադի «ուրվականից» աշխարհաքաղաքական կամ գոնե տարածաշրջանային դերակատար ստեղծել:

Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կընդունե՞ն որ եթե Ասադը «մնացել է թամբին»՝ ուրեմն պետք է ֆոբիաները մի կողմ թողնել եւ նրա հետ հարաբերություններ հաստատել: Թուրքիան, իհարկե, կեղծում է, երբ ներկայանում է որպես Սիրիայի սուվերենության եւ տարածքային ամբողջականության պաշտպան: Բայց Թուրքիան, անկասկած, ձգտում է, որ Բաշար ալ-Ասադը մնա «ուրվական»՝ ստանալով նոմինալ լեգիտիմություն: Իսկ Ռուսաստանը եւ Իրա՞նը, իսկ Միացյալ Նահանգնե՞րը: Բաքվի մամուլն օգտագործում է «պոստամերիկյան Մերձավոր Արեւելք» ձեւակերպումը:

Իրավիճակը մտահոգիչ է մի առումով: Մերձավոր Արեւելքում Սիրիան թույլ օղակ է, նույնը փորձ է արվում վերագրել-պարտադրել Հայաստանին որպես Հարավային Կովկասի «աուտսայդերի»: Այս կարծրատիպը կարծելու համար ինչ ներքին եւ արտաքին ռեսուրսներ կան, երբ եւ ինչպե՞ս են գործի դրվելու:

Իրավիճակը այն պարզություն է տալիս, որ Հայաստանը չի կարող թույլ տալ ինքն այն վերածելու, որ Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիայի հիպերռեգիոնի «եղանակային կանխատեսումից» դուրս մնա: