«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է գնալ մարզեր, համայնքներ, հանդիպել մարդկանց հետ, զրուցել:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Բագրատ սրբազանն ու իր համախոհներն այցելել են Երեւանի Ավան թաղամաս, շրջել Ծարավ աղբյուրի միկրոթաղամասում, որտեղ մեծ թվով լրագրողներ, արվեստագետներ են ապրում: Սրբազանը մեկ-մեկուկես ժամ շրջել է թաղամասում, նկարվել երեխաների հետ, պատասխանել մեծահասակների հարցերին: Նրան է միացել երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով նույնպես այդ թաղամասում է ապրում:
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, եւ դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, իրենք ընդամենը իրազեկում են բնակչությանը, թե ինչ վտանգներ են սպասվում մեր երկրին առաջիկայում»:
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան