23/12/2024

Դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը:

Այս մասին «Ազատությանը» հայտնել են Իրանի դեսպանատնից:

Մեհդի Սոբհանիի համոզմամբ՝ այդ տեղեկատվության աղբյուրը ոչ հավաստի մի լրատվամիջոց է, որը հայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծություններով և ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու պատմությամբ:

Նա ընդգծել է, որ այդօրինակ տեղեկություն տարածելու նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում Իրանի դեսպանը շեշտել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատմանը:

Հիշեցննեք՝ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը շուրջ 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին խոշոր գործարք են կնքել: