08/09/2024

Թրամփը առանց վիրակապի․ նախկին նախագահի ականջին նույնիսկ սպի չկա․ Լուսանկարներ

Դոնալդ Թրամփն արդեն ապաքինվում է մահափորձից հետո։ Ըստ տարածվող լուսանկարների նա այլևս վիրակապ չի կրում ականջին և դեռ մի բան էլ առեղծված է, իրո՞ք նրան հարվածել են, թե՞ ոչ:

Նախկին նախագահը ուրբաթ օրը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Պաշտոնական լուսանկարներում նրա ականջը ոչ միայն վիրակապված չէ, այլ նաև սպիեր չկան։ Գուցե նա ռեկորդային ժամանակում ապաքինվել է:

Թրամփի բժիշկը ներկայացնելով նախկին նախագահի վիճակը հակասել էր FBI- տնօրենին։ Ըստ նրա՝ չկա որևէ ապացույց, որ Թրամփին հարվածել են բեկորներով՝ գնդակի փոխարեն, իսկ ըստ Գաղտնի ծառայության աղբյուրի՝ ապակու մի կտոր կտրել է Թրամփի ականջը, համենայնդեպս, դա այն վարկածներից մեկն էր, որն ուսումնասիրում էր Ծառայությունը։

Ամեն դեպքում, թվում է, թե Թրամփը հրաշքով ապաքինվում է և դեռ երկու ականջ ունի՝ լսելու այն ամենը, ինչ ասում են Նեթանյահուի նման առաջնորդները: