08/09/2024

Իրանի նախագահի երդմնակալության օրը փոխվել է. ովքեր են մասնակցելու

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Թեհրանում:

Ըստ IRNA-ի, երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, այլ երկրների օտարերկրյա դեսպաններ և այլք։ Արարողությունը լուսաբանվելու է նաև ուղիղ եթերում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երդմնակալությունը տեղի էր ունենալու հուլիսի 30-ին։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել էր 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին, չէին հաղթահարել անցողիկ շեմը, և նշանակվել էր ընտրությունների 2-րդ փուլ, որւմ հաղթանակ է տարել Փեզեշկիանը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին աղետի զոհ դարձավ. Ադրբեջանից վերադառնալիս նրա ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ: