Հուլիսի 26-ին ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետևանքով:
Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը:
Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:
Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երևան՝ մասնագիտացված բուժհաստատություն:






Բաց մի թողեք
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Երևանում
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. Տեսանյութ
Իր տեսակով անկրկնելի, մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ … Մահացել է Արտավազդ Սահակյանը