23/12/2024

Հրատապ նիստն ավարտվեց. Իսրայելը որոշել է՝ զանգվածային հարձակում է լինելու Լիբանանի վրա․ Լուսանկար

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հանդիպել է և որոշել՝ զանգվածային հարձակում է լինելու Լիբանանի վրա։

Ռազմաքաղաքական կաբինետի նիստը, որը տեւեց գրեթե երեք ժամ, ավարտվեց։ Որոշում է կայացվել Լիբանանում զանգվածային հարձակում իրականացնել. «Ընտրված թիրախը ռազմավարական էր, բայց սահմանափակ»։

Կառավարությունը լիազորել է վարչապետ Նեթանյահուին և պաշտպանության նախարար Գալանտին որոշումներ կայացնել Լիբանանում՝ Իսրայելի արձագանքի վերաբերյալ։

Հաղորդվում է, որ Սմոտրիչն ու Բեն-Գվիրը ձեռնպահ են մնացել։

Իսրայելական ինքնաթիռները շարունակում են պտտվել Լիբանանի կենտրոնական մասում։

Բելգիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել երկիրը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Գոլանի բարձունքների վրա և իր քաղաքացիներին հորդորել հետաձգել Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները։

Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ էլ ասվում է, որ Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածից հետո խորհուրդ է տրվում չմեկնել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան։

Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Նորվեգիայի ԱԳՆ-ը։

Հիշեցնենք, որ իրավիճակը սրվել է Իսրայելի և Լիբանանի միջև, այն բանից հետո երբ Իսրայելի ՊԲ-ն գիշերը հարվածեց Լիբանանին՝ ի պատասխան Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծության, որի արդյունքում զոհվել է 12 երեխա:

Հրատապ նիստն ավարտվեց. Իսրայելը որոշել՝ զանգվածային հարձակում է լինելու Լիբանանի վրա