Ուշագրավ իրավիճակ՝ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» շուրջ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և իրավապահները մտել են նրան պատկանող բոլոր տարածքներ խուզարկության։
Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։ Մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։ ArmLur.am-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակներում, ակտիվ ապացուցողական և վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում և օբյեկտներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:
Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը