26/12/2024

«Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»․ Իրանի գերագույն առաջնորդ

Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է: Ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ով Թեհրանում ընդունել էր Նիկոլ Փաշինյանին, գրել է Mehr-ը։

«Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին»,- նշել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։

Խամենեիի խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը տարածաշրջանի պետությունների հարաբերություններին օգտակար չէ։