«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Նշենք՝ բացի տնօրենից, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:






Բաց մի թողեք
Հայրը երեխայի մորը պարբերաբար ծեծել է, անչափահաս որդին փորձել է uպանել հորը․ մանրամասներ
Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված, ինչ են պահանջում
Ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է