Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Բաքվից հնչող մեղադրանքներին:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարրեր է բերում միջազգային ասպարեզ, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում երկրի ժողովրդավարությունը։
«Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։ Ֆրանսիացի նախարարները նշել են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և ոչ պետական կառույցների միջոցով գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ և այդ գործողությունները տարածվում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքների վրա:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել Օլիմպիական խաղերի դեմ։
Բաց մի թողեք
Նոր Պապը Ավգուստինյան է, և ինչը հետաքրքիր է՝ պատկանում է միաբանության «աղքատության ուխտին»
Ինչպես է Իրանը վերաբերում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմաններին
Թրամփն Էրդողանին հորդորել է «փակե՞լ» Զելենսկու վրա պարզած հովանոցը